ԱՄՆ պատրաստ է դաշնակիցների և ԿԺԴՀ-ի հետ քննարկել Կորեական թերակղզուց իրենց զուրքերի դուրսբերումը: Այդ մասին շաբաթ լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա հարցերի մի մասն է, որոնք մենք նախևառաջ քննարկելու ենք մեր դաշնակիցների և իհարկե Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների ընթացքում»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ այժմ «պետք չէ փորձել նախնական պայմաններ առաջադրել կամ ենթադրություններ անել, թե ինչպես դա պետք է տեղի ունենա»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ հայտարարել են, որ մտադիր են զինադադարից անցնել խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև պայմանավորվել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ, երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44