Այսօր մամուլի ասուլիսին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով ջրամբարների լցվածությանը նշեց, որ կարծես թե վերջին օրերին ոռոգման համակարգը բարելավում է, և եթե այս անձրևները շարունակվեն, խնդիրը կթեթևանա: «Չնայած դրան, խնդիրը լրիվ չի վերանա, քանի որ այսօրվա մեր ջրամբարները օգտագործում են ՀԷԿ-երը, և եթե մենք վերջ չդնենք դրան, խնդիր միշտ կունենանք: Այդ ՀԷԿ -երի տերը գեներալ պատգամավորներ են: Ես զարմանում եմ, որ կառավարությունը փոխանակ ՀԷԿ -երը փակի որոշել է նոր ջրամբարներ կառուցի»,-ասաց նա և նշեց, որ հսկայական վարկային միջոցներ են դրված եղել ջրամբարների վերանորոգման համար, և պետք է ուսումնասիրել ՝դրանք փոշիացվել են, թե՞ ոչ:
«Եթե մենք ՀԷԿ-երի վերջը տանք, գյուղացին ջրի կարիք չի ունենա, քանի որ ջրամբարներն ինքնաբավ են ջրի ոռոգման համար»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով սուբսիդավորման խնդրին՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ Վարդենիսում մեկ պարկ ազոտական պարարտանյութը 700-7200 դրամ է, այն անցած տարվա համեմատ գրեթե հազար դրամով ավելացել է: Նա նշեց, որ տեղի է ունեցել փողերի լվացում: «Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է խելքը գլուխը հավաքի, սուբսիդավորի գյուղատնտեսությունը: Ռուս գյուղացին ստանում է լուրջ սուբսիդավորում, իսկ հայ գյուղացին ոչինչ չի ստանում, մենք չենք կարող մրցունակ լինել այս շուկայում: Ինքնարժեքի տարբերություն է ստացվում՝ մեր գյուղացու համար մեկ կգ ցորենն արժե 70 դրամ, ռուս գյուղացու համար` 30 դրամ, և մենք չենք կարող մրցել այս շուկայում: Դուրս է գալիս մենք երկրորդային շուկա ենք դառնում Ռուսաստանի համար»,-ասաց նա և կոչ արեց հավասար պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում մենք գյուղատնտեսություն չենք ունենա:
«Մեզ մոտ ներդրումներին հենց խանգարում են չինովնիկները, և արդյունքում ստանում ենք վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը ապագա ունի, բայց պատահական մարդիկ այս բնագավառում չպետք է տեղ ունենան»,-ասաց նա:
Խոսելով այս տարվա սպասվող բերքից՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ ցրտահարության դեպքերը քիչ է եղել: «Ծիրանի ծառերը, թեև չեն ցրտահարվել, սակայն քանի որ ծառերը հոգնած են, ռեկորդային բերք չենք ունենա»,-ասաց նա և նշեց, որ վաղահաս կարտոֆիլը ցրտահարվել է:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44