Ուժեղ ընդդիմությունը նշանակում է ուժեղ պետություն։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը օտարերկրյա լրագրողների հետ ապրիլի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխանության մենաշնորհումը եւ ուժեղացող ընդդիմության դերի թերագնահատումը դարձան ՀՀԿ-ի գլխավոր սխալները։ «Կարծում եմ՝ մեր՝ ՀՀԿ-ի հիմնական խնդիրը մեկ քաղաքական կուսակցության կողմից քաղաքական իշխանության մենաշնորհման վտանգը չգիտակցելն էր»,-ասել է Հարությունյանը։ «Դա մեր հիմնական սխալն էր, որը մենք խոստովանում ենք»,-հավելել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա համոզմամբ՝ հենց իշխանության մենաշնորհումն էլ դարձավ բողոքի ցույցերի պատճառ։ Հարությունյանը կոչ է արել չկրկնել անցյալի սխալները․ «Մենք չեն կարող մի մենաշնորհից մյուսն անցնել։ Գործընթացը քաղաքական տեսանկյունից հնարավորինս ներառական պիտի լինի եւ մենք հասկանում ենք, որ սա միակ միջոցն է առաջ շարժվելու համար»,-պարզաբանել է նա։
Իր հերթին Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ իշխանությունը հավանություն չի տալիս ՀՀԿ-ին քաղաքական գործընթացից բացառելու փորձերին։ «Յուրաքանչյուր կուսակցություն պետք է հավասար հնարավորություններ ունենա բանակցություններում: Մենք տեսանք, որ միակողմանի վերջնագիր կար: Եվ կառավարությունում բացատրել են, թե ինչու չեն պատրաստվում քննարկել թեմաները միայն մեկ կողմի հետ»,-շեշտել է նա։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44