«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։
Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում է 11 հեկտար, նույնքան կկառուցվի հետագայում, և շինարարության ավարտին ջերմոցային տնտեսության ընդհանուր տարածքը կկազմի 22 հեկտար: Այստեղ առայժմ նախատեսվում է կազմակերպել միայն լոլիկի արտադրություն, առաջին բերքահավաքը կսկսվի մայիսի 10-ից, բերքի մոտ 90-95 տոկոսն արտահանվելու է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15 մլրդ դրամ:
Ջերմատանը հիմնականում մշակվում են լոլիկի երեք տեսակ հոլանդական հիբրիդներ, որոնք լայն տարածում ունեն աշխարհում, 1մ 2-ից ակնկալում են ստանալ 50-60 կգ բերք։ Բացի այդ, ընկերության գլխավոր գյուղատնտես Սահակ Նազարյանի խոսքով՝ փորձնական սորտեր են աճեցվում, որոնք հետագայում կշրջանացվեն հանրապետությունում։ Մշակությունն իրականացվում է հիդոպոնիկ եղանակով, ոռոգումը՝ կաթիլային է, բույսերի պաշտպանության հարցում նախընտրություն են տալիս կենսաբանական պայքարի միջոցներին։
«Շատ լավ է, որ մենք արդեն ունենք երկրորդ ընկերությունը, որը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն։ Դա շատ կարևոր է, որովհետև դա երաշխավորված բերք է, դա որակ է, դա լրացուցիչ նոր աշխատատեղեր են և արտահանման ծավալների աճ»,- նշել է Իգնատի Առաքելյանը։
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կլինեն շարունակական, քանի որ ոլորտն իրապես շահութաբեր է, և ունենք ավանդական շուկա, որտեղ հայկական պտուղ-բանջարեղենը մրցակցային է։
Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մ՛շակել է նոր լիզինգային ծրագիր փոքր ջերմոցների զարգացման համար, նախարարությունը նաև կաջակցի նրանց խորհրդատվություն տրամադրելով, որպեսզի առավել մրցակցային արտադրանք ստանան։
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55