ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ ՌԴ պատգամավորների պատվիրակությունն արդեն երկու օր է Հայաստանում է՝ տեղում ծանոթանալու ներքաղաքական խնդիրներին:
Նա Երևանում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ պարզապես չէին կարող անտարբեր լինել այսօրվա իրավիճակին: «Բայց մենք ընդհանրապես չենք միջամտելու գործընթացին, չենք ասելու՝ ով է ավելի լավը, ով վատը: Դա մեր գործառույթը չէ»,- ասաց նա:
ՌԴ պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանից ժամանած պատգամավորների պատվիրակությունը երեկ հանդիպել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարության հետ, այսօր արդեն քննարկումներ են ունեցել խմբակցությունների հետ, բայց դրանով նրանց այցը չի սահմանափակվում: Այսօր էլ՝ ասուլիսից հետո, ըստ Զատուլինի, նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
«Ցավոք սրտի, «Ելք» խմբակցության ներկայացուցիչները չեկան հանդիպման: Միայն կես ժամ սպասելուց հետո եկավ Արարատ Միրզոյանը, որը պատասխանեց մեր հարցերին: Իսկ խմբակցության մյուս պատգամավորների բացակայությունը բացատրեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները վիրավորվել են Ռիժկովի ասածներից: Անհասկանալի է, որ այն խմբակցության անդամները, որոնք ամեն տեղ ու ամենքին հայտարարում են, որ իրենց խմբակցության անդամը պետք է դառնա վարչապետ, այդքան խոցելի են, որ չեն կարող ամբողջ կազմով մասնակցել քննարկմանը»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են բոլորի հետ քննարկել այսօր Հայաստանում տիրող իրավիճակը:
Նշեն, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ լսել է նրա ելույթը РВК հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, և հասկացել էր, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром», - ասել էր Ռիժկովը:
Լրագրողները ևս նրան մատնանշեցին և հարցրին՝ արդյո՞ք նախատեսում են էթիկայի հանձնաժողովում քննարկել հայ պատգամավորին արված վիրավորանքի հարցը:
Կոնստանտին Զատուլինը` ի պատասխան հայաստանցի լրագրողների հարցին, ասաց. «Ես չեմ փորձելու այստեղ ինչ-որ մեկին արդարացնել, ներողություն խնդրել: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք: Նիկոլայ Ռիժկովը հասուն և արդար մարդ է, անկեղծ ներկայացնում է իր կարծիքը: Նա, ակնկալելով անկեղծ զրույց, ասել է այն, ինչ ճիշտ է համարել: Ճիշտ է ասել նա, թե՝ ոչ, պետք է գնահատի լսարանը, պետք է գնահատեք դուք, մենք: Բայց ես ծնվել եմ Կովկասում և ինձ համարում եմ կովկասյան մարդ, և չեմ կարող ինձ Նիկոլայ Ռիժկովի ուսուցչի դերը վերապահել: Ես չէր փորձի լուն ուղտ դարձնել»:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44