Ամերիկացի 59 երեխաներից մեկն աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունի, ասվում է ԱՄՆ հիվանդությունների հսկողության ու կանխարգելման կենտրոնի զեկույցում (CDC)։
Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի գիտնականները մասնակցել են ամերիկյան CDC-ի նոր զեկույցի կազմանը։ Ըստ զեկույցի՝ 59 երեխաներից մեկը , որոնք 2014-ին 8 տարեկան էին դարձել, տառապում էր աուտիկ սպեկտրի խանգարումով։ Դա 15 տոկոսով ավելին է, քան երկու տարվա վաղեմության նախորդ զեկույցի ցուցանիշները։ Ավելին, դա 2000 –ից սկսած ամենամեծ ցուցանիշն է։
Ինչպես ասվել է նաեւ նախորդ զեկույցներում ու հետազոտություններում, տղաների մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում աուտիկ սպեկտրի խանգարումներ, քան աղջիկների մոտ՝ այդ խանգարումները ախտորոշվում են 38 տղաներից 1-ի մոտ (2․7 տոկոսի) ու 152 աղջիկներից 1-ի (0․7 տոկոսի) մոտ։։
Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որին բնորոշ են սոցիալական հմտությունների խնդիրները, խոսքի ու ոչ վերբալ կոմունիկացիայի դժվարությունները ։ Այն առաջանում է վաղ մանկությունում ու շարունակվում ամբողջ կյանքում։ CDC մշտադիտարկումը ցույց է տալիս, որ աուտիզմի տարբեր տեսակների տարածումը անդրադառնում է 8 տարեկան ավելի քան 300 հազար երեխաների վրա ԱՄՆ 11 համայնքերում։ Նշում են, որ այս ցուցանիշները ոչ թե ընդհանուր ԱՄՆ-ին են վերաբերում, այլեւ որոշակի համայնքներում աուտիզմի տարածմանը։
Փորձագետները դեռ չեն կարող ասել, արդյոք աուտիզմի տարածումն իրոք աճում է, թե նոր ցուցանիշները պայմանավորված են այդ վիճակների վաղ ախտորոշման միջոցների բարելավումով, ասում է բժիշկ Թոմամս Ֆրեյզերը, Autism Speaks –ի գլխավոր գիտաշխատողը։
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55