Եթե այս իրադարձությունների արդյունքում Հայաստանը ի վերջո վերածվի ավելի հավասար իրավունքներ երաշխավորող երկրի, ապա անկասկած, երկար տարիների ընթացքում առաջին անգամ մենք կտեսնենք ներգաղթ, azatutyun.am-ի փոխանցմամբ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ New Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է աշխարհահռչակ երգիչ, երգահան, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկայնը:
«Հայաստանը կարող է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Սփյուռքի հետ, եթե իշխանության ներսում ավելի մեծ հավասարակշռվածություն լինի»,- նշել է Թանկյանը:
Ի՞նչ ներգրավվածություն կունենա Սփյուռքը Հայաստանում քաղաքական, սոցիալական և տնեսական տեսանկյունից, եթե ավելի թափանցիկ, կոռուպցիայի դեմ պայքարող և ժողովրդավարական կառավարություն գա իշխանության հարցին Թանկյանը պատասխանել է․- «Սփյուռքը ամբողջությամբ կներգրավվի: Դա նշանակում է, որ Սփյուռքը այլևս չի տարակուսի՝ ներդրումներ կատարել երկրում, թե ոչ: Քանի որ մթնոլորտն ավելի թափանցիկ կլինի, ներդրումներ կգան տարբեր վայրերից: Կոռուպցիոն բուրգի բազմաշերտությունը հասարակության բոլոր շերտերում քայքայիչ է եղել, հիասթափեցնող և ի վերջո պատճառ է դարձել արտագաղթի»:
«Ինչպես մենք գիտենք, վերևում միշտ կոռուպցիա է լինում: Բայց գոնե դա չպետք է ազդի հասարակ քաղաքացիների վրա, երբ նրանք առնչվում են դատարանների, ոստիկանության, քվեարկության և շատ այլ ոլորտների վրա երբ մարդիկ կաշառքով են աշխատանքի ընդունվում: Դրա հետևանքով մենք գործ ունենք անընդհատ անկում ապրող արդյունաբերության հետ․ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ այդ խնդիրները լուծելու համար», – հավելել է նա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34