Ապրիլի 18-ից սկսած Սեւանա լճից ջուր է բաց թողնվում ոռոգման համար. ապրիլի 27-ի դրությամբ լճից բաց է թողնվել 12.784 միլիոն խմ ջուր, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 6 սմ-ով եւ կազմում է 1900.62մ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի ապրիլի 12-ին որոշում ընդունեց Սեւանա լճից ջրբացթողումները սահմանել 170 միլիոն խմ, որն օրենքով սահմանված ջրառի առավելագույն չափաքանակն է:
Այս տարի լճի մակարդակն ընդամենը մի քանի օրով հասավ նախորդ տարվա մակարդակին եւ մեկ սմ-ով գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշները, այնուհետեւ զիջեց, չնայած որ այս տարի Արփա-Սեւան ջրատարով գրեթե կրկնակի անգամ ավելի շատ ջուր է հոսել Սեւանա լիճ, քան նախորդ տարի: 2018թ-ի մարտի 23-ից սկսած մինչ օրս Սեւանա լիճ է հոսել 39.688 միլիոն խմ ջուր, մինչդեռ 2017թ-ին Արփա-Սեւան ջրատարով ջրհոսքը Սեւանա լիճ սկսել է ապրիլի 6-ից եւ ապրիլի 27-ին կազմել է 20.353 միլիոն խմ ջուր:
Հիշեցնենք, որ Սեւան լիճը 2017թ-ին գրանցեց բացասական հաշվեկշիռ իրականացված հավելյալ ջրառի, գոլորշիացման արդյունքում: Այս տարի ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն (ՋՏՊԿ) Սեւանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու եւ վերլուծվելուն են Սեւանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաեւ՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:
« Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սեւանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է, որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը Սեւան-Հրազդան դիրեւացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը: Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:… Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետեւել ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սեւան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին»,-նշված է ՋՏՊԿ-ի հաղորդագրության մեջ:
Սեւանից կատարվող ջրբացթողումները եւ, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33