ARM | RUS |

Ինչ ծրագրային թեզեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը «Թավշյա հեղափոխության» ընթացքում

30.04.18 | 15:14

Վաղը ԱԺ 3 խմբակցությունների կողմից առաջադրված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա նախընտրական ելույթ-ծրագրով, որով ավելի հանգամանալից կներկայացնի տարբեր ոլորտներում իր ծրագրերը՝ տնտեսություն, ներդրումային, հարկային քաղաքականություններ, պետական կառավարման մոդել, օլիգարխիան և բիզնեսը իշխանությունից տարանջատելու, դատարանների անկախությունն ապահովելու, արտաքին քաղաքական հարցեր և այլն, կպատասխանի պատգամավորների հարցերին:

Այս տարվա ապրիլի 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկած «Իմ քայլը» արշավի 28 օրերի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարբեր խումբ հարցերի ու ներկայացրել լուծումների վերաբերյալ իր տեսլականները: Ներկայացնում ենք առավել շատ բարձրաձայնվածները:



Արտաքին քաղաքական հարցեր՝ ՀԱՊԿ անդամակցություն, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան, Արցախյան հարցի կարգավորում

«Իմ քայլը» շարժման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից քանակական առումով ամենաշատ հայտարարություններն արվել են ՀՀ-ՌԴ հարաբերություների, ՀՀ-ում ԵԱՏՄ անդամակցության հարցերի շուրջ՝ ինչպես օտարերկրյա լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում, «Թավշյա հեղափոխության» օրերին Հայաստան ժամանած օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, ՀՀ ժամանած ռուս խորհրդարանականների հետ զրույցում, այնպես էլ Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ապրիլի 27-ին:

ՀՀ-ԵԱՏՄ-ՌԴ փոխհարաբերությունների մասով հիմնական ուղերձն այն է, որ իշխանության գալուց հետ աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու:

«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից։ Բայց մենք նաև կաշխատենք, որ այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է, և ես ուզում եմ, սա շատ հստակ ամրագրել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նա վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգայինպարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած խորը և համապարփակ համագործակցության պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:

Միաժամանակ ընդգծվել է, որ երկու կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությունը Նիկոլ Փաշինյանը չի համարում անթերի և պետք է ձգտի դրանք դարձնել անթերի: Եվս մեկ կարևոր լրացում՝ խնդիր է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները, ինչը տարածաշրջանում խախտում է ուժերի հավասարակշռությունը։

Ապրիլի 30-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ընդգծում է արել՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե հրաժարվե՞լ է արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու իր դիրքորոշումից. «Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում եղած պրոբլեմները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն` համապատասխան երկրների իշխանությունների հետ: Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որ խնդիրները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես, հնարավորություն ունես այդ բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթերով գնալ և քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար, երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»:

Արտաքին հարաբերություններ

«Մենք պատրաստ ենք խոսել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին։ Այս գործընթացում մեզ համար ամենակարևորը Հայաստանի ազգային շահն է։ Մենք ցանկանում ենք ծառայել Հայաստանի ազգային շահերին, Հայաստանի ժողովրդի շահերին, և, ցանկանում եմ ընդգծել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին։ Մենք պաշտպանել ենք, պաշտպանում ենք և պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի ազգային շահը։ Չափազանց կարևորում ենք Հայաստանի հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ։ Մենք պատրաստվում ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի ու Վրաստանի հետ, բայց այդ հարաբերություններից որևէ ուղղության զարգացումը չի լինելու մեկ այլ ուղղության հաշվին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախյան հարցի կարգավորում

Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխության» ընթացքում համեմատաբար քիչ էին Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններն ու ուղերձները, ինչից օրինակ ռուսաստանյան պարբերականներից մեկը եզրակացրել էր, թե Նիկոլ Փաշինյանը վտանգում է արցախյան հիմնախնդիրը:

Այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այս հարցով մի քանի կարևոր շեշտադրումներ է արել, մասնավորապես, որ Արցախի անվտանգությունը առաջնահերթություն է, և որ ժողովրդական զարթոնքը բարձրացնում է անվտանգության մակարդակը, որովհետև այս ամենի արդյունքում զինվորների ու բանակի ոգին բարձրանում է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից կլինի օպերատիվ իրավիճակին ծանոթանալը»:

«Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, և այն պարագայում, երբ Ադրբեջանից հայտնում են, որ նրանք պետք է գրավեն Երևանը, ուրեմն մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մեր հանրության ընդհանուր տրամադրությունը. դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ, իսկ երբ Ադրբեջանը ոչ կառուցողական հայտարարություններ է անում, ապա բանակցությունների համար Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ի վերջո նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը»,- ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 1», անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ դիրքորոշումներ

Այսօր անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, այդ թվում՝ «Մարտի 1»–ը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ «Մարտի 1-ի» գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է և պետք է բացահայտվի: Ես հիմա՝ այսօրվա իմ կարգավիճակի բերումով, չեմ կարող այլ հայտարարություններ անել, բայց իմ տեսակետը գիտեք»:

Ապրիլի 27-ին լրագրողների հարցին, թե կա՞ իրավական կարգավորում, որով ՊՊԾ գնդի գրավման մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվելու՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ թե ովքե՞ր են քաղբանտարկյալ, այդ հարցի պատասխանը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին»:

Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 26-ին, Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված երթի ժամանակ պատասխանելով քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերին՝ ընդգծել է, որ նրանք հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվեն: «Հնարավորինս արագ, օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն: Այդտեղ 2-րդ կարծիք լինել չի կարող: Երբ այդ լիազորությունները հասանելի լինեն... Ուղղակի ես պետք է խնդրեմ, որ ևս մի քանի օր համբերատար լինեն, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,- ասել է նա։

Արագաչափերի տուգանքներ, վարկային կազմակերպությունների գործունեություն և այլն

Ինչպես քարոզարշավի հենց մեկնարկին, այնպես էլ ապրիլի 28-ին՝ Վանաձորից Երևան վերադառնալու ճանապարհին՝ Ապարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արագաչափերի չվճարված բոլոր տուգանքները պետք է զրոյացվեն:

«Իմ քայլը » նախաձեռնության մեկնարկին Նիկոլ Փաշինյանը խոսել է հանրապետության քաղաքներում, գյուղերում՝ ամենուր, վարկային կազմակերպությունների դիմաց հուսահատ դեմքերով մարդկանց հերթերի մասին և նշել, որ այս քաղաքականությունը պետք է վերանայվի:

Խոսելով մենաշնորհների մասին՝ Փաշինյանը առանձնացրել է բանանն ու շաքարավազը ու ասել, որ եթե բանանի մենաշնորհը վերացնելու համար անհրաժեշտ էր 45 րոպե, ապա շաքարավազի պարագայում՝ 15:


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44