Խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է:
«Այս նոր կարգավիճակով Ձեր կարծիքները ցույց տվեցին, որ առանձնապես մեծ, գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի խնդրի կարգավորման, ԵԱՏՄ-ի, անգամ նաև կադրային քաղաքականության հարցերում մեր իշխանության վարած քաղաքականության հետ առանձնապես չկան: Սա իմ դիտարկումն է: Ամենամեծ տարբերությունը, կարծեք թե, համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, պարո՛ն Փաշինյան, այնպես չէ, որ անհամբեր ենք եղել»,-ասաց Նաղդալյանը:
«Դուք որևէ վտանգ զգո՞ւմ եք հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից»,-հարցրեց Նաղդալյանը:
Փաշինյանը, նախքան հարցին անդրադառնալը, ասաց, որ եթե իրենք խոսում են ինչ-որ պրոցեսների շարունակականության մասին, ապա շարունակականությունը չի նշանակում նույնականություն. «Ինչպես գիտեք՝ սատանան դետալների մեջ է: Ինչ վերաբերում է քաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ կարծում եմ, որ մեր զինված ուժերի կայունությանը, այդ թվում՝ նաև կադրային կայունությանը ոչինչ չի սպառնում: Մեր տրամադրվածությունը կադրային ջարդ իրականացնելը չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն: Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են՝ նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»:
Արձագանքելով՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ փաստորեն, որքանով հասկանալի էր, զինված ուժերի հետ կապված կադրային խնդիրների մեջ էլ Փաշինյանը շարունակական է լինելու, ինչն ուրախալի է:
Փաշինյանն ասաց, որ ինքն այլ բան է ասում, իրենք խնդիր ունեն համերաշխության մթնոլորտ հաստատելու, որովհետև համերաշխության մթնոլորտում են հնարավոր լինում հարցերի արդյունավետ քննարկումն ու լուծումներ գտնելը:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01