Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում. Նիկոլ Փաշինյանի հետ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք ամբողջ թիմով կքննարկենք, ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,-ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ իր կարծիքն արդեն իսկ արտահայտեց՝ ասելով, որ Փաշինյանն իրեն չհամոզեց:
Հարցին, թե որոշումը միաձա՞յն կլինի, Շարմազանովը պատասխանեց. «Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե «Ելքը» մշտապես ընդդիմություն է լինելու, Շարմազանովն ասաց. «Պարոն Բաղդասարյանի հայտարարությունը հումորային էր»:
Նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ կուսակցությունն ինչպես կորոշի, այնպես էլ կանեն:
Ի դեպ, հարցուպատասխանից հետո Շարմազանովն ասաց. «Ականատես եղանք, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելելով վարչապետի թեկնածուի հետ»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55