Նիկոլի շարժումն ունի ամենակարևոր հաղթանակը
Հայաստանում երկշաբաթյա համաժողովրդական ցույցերի արդյունքում ֆենոմենալ փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀԿ-ՆԻԿՈԼ հանդիպմանը Նիկոլ-հեղափոխական տրիբունը դարձավ ՆԻԿՈԼ-պետական գործիչ, ով սուր հարցերին պատասխանում է նույն բառապաշարով և համարյա թե նույն շեշտադրումներով, ինչ հանրապետականի կրթված փոքրաթիվ անդամները:
Նիկոլը կողմ է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, ԵՄ հետ 2017-ին Սերժ Սարգսյանի ստորագրած և վերջերս ԱԺ վավերացրած պայմանագրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը, բանակցային գործընթացում քաղաքական շարունակականությանը և այլն: Արտաքին քաղաքական օրակարգում, ինչը խիստ քննադատվում էր, ժանրի կանոններից ելնելով, Նիկոլի կողմից, այլևս անցյալում է:
Իհարկե կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ էր ընտրել այս շեշտադրումները հանրապետականի շարքերից վեց հոգի իր կողմը գրավելու համար: Բայց այդ կուսակցության պատմության մեջ դեռևս չի եղել դեպք, երբ պատգամավորները շեղվեն վերևից իջեցված հրահանգից: Պարոն Փաշինյանը չի կարող անտեղյակ լինել դրանից:
Եվ ուրեմն Նիկոլը իրոք հեղափոխականից դառնում է պետական-քաղաքական գործիչ, ու դա Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից ամենալավ նորությունն է:
Միգուցե նաև մենք ականատեսն ենք լինում ամերիկյան ֆենոմենի: Հայտնի է, որ (բացառությամբ Թրամպի) ամերիկյան բոլոր նախագահները մի բան են փոխել իրենց կառավարման շրջանում՝ Օվալ օֆիսի աշխատասեղանին իրենց ընտանեկան նկարը: Մնացյալը իներցիայով հիմնականում շարունակվել է:
Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Նիկոլի շարժումը հասավ իր գերնպատակին՝ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ընդունելով իր սխալը: Նիկոլը ու իր կողմնակիցները ունեն ամենակարևոր հաղթանակը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55