Վերջին շրջանումմ նոր զարգացումներ են նկատվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ինչի վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
- Ինչպե՞ս կգնահատեք իրանական միջուկային ծրագրի շուրջ ներկայում առկա զարգացումները հաշվի անելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը կարծես թե ձգտում է ոչ միայն դուրս գալ միջուկային համաձայնագրի, այլ նաև ստանալ դաշնակիցներ ի դեմս եվրոպական և մերձավորարևելյան որոշ երկրների։
Բանն այն է, որ դատելով ԱՄՆ վարչակարգի հռետորաբանությունից և մի շարք ուղղակի և անուղղակի ազդանշաններից, Վաշինգտոնն իրոք փորձում է ստեղծել հակաիրանական տրամադրություններ՝ փորձելով դաշնակիցներ գտնել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու համար, որպեսզի այդ քայլը չդիտարկվի միայն ԱՄՆ-ի որոշում։ Սա բավական վտանգավոր քաղաքականություն է՝ հաշվի առնելով այն, որ Իրանին վերջին շրջանում հաջողվել էր երկփեղկում մտցնել Արևմուտքի դիքորոշումներում և ի դեմս Եվրամիության անդամ երկրների ստանալ միջուկային համաձայնագրի խստորեն պահպանման կողմնակիցների՝ մի իրավիճակ, որի արդյունքում ԱՄՆ-ն փաստացիորեն միայնակ էր համաձայնագրի «քննադատության» առումով, ինչն էլ այժմ փորձ է կատարվում փոխել։
- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի ռիսկեր է պարունակում Իրանի հետ միջուկային համաձայնագրի հնարավոր չեղարկումը, եթե նկատի ունենանք, որ Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի շահերի առումով, իսկ հայ-իրանական հարաբերությունները մշտապես զարգանում են վերընթացով։
Մեր երկու պետությունների միջև հարաբերություններն ունեն ամուր հենք և պայմանավորված չեն որևէ ընթացիկ զարգացումով, թեկուզ դա լինի այնպիսի կարևորության, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացը։ Անշուշտ, այդ համաձայնագրի չեղարկումը կամ դրանից ԱՄՆ-ի դուրս գալը որոշակի մտահոգություններկարող է առաջացնել հատկապես հայ-իրանական հարաբերությունների տնտեսական ոլորտի համար, սակայն մենք իրանցիների հետ մշակել ենք արդեն մի քանի հազարամյա հարևանության և շատ դեպքերում բարեկամության հստակ մոդուս, որը չի կարող խախտվել որևէ պարագայում, քանի որ բխում է երկու պետությունների կենսական շահերից, և սա պետք է ընկալելի լինի բոլորի համար թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45