«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ հեռուստաալիքին: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց է տվել, սակայն դեպքերն այնքան արագ են զարգացել, որ մինչ հեռարձակվելը այն արդեն ժամանակավրեպ է դարձել, հետևաբար՝ ամբողջական հարցազրույցը չի հրապարակվել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց մեր տեղեկությունները: Նա նշեց, որ հարցազրույցը գրվել է ուրբաթ առավոտյան, և եթե իրենց նախապես ասեին, որ դա ցույց են տալու կիրակի, գուցե չհամաձայնեին: Իսկ այդ ընթացքում ՀՀԿ-ն հասցրեց մտքափոխվել և հայտարարել, թե վարչապետի թեկնածու չի առաջադրում, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ սատարելու է ժողովրդի թեկնածուին:
«Շաբաթ երեկոյան, երբ քննարկում էինք НТВ-ի մեր գործընկերների հետ, հասկացանք, որ ամբողջ հարցազրույցը դնելու իմաստը չկա․ կա՛մ պետք է գրեինք, որ այն հին է, սակայն դա ոչ մեկիս էլ պետք չէր, կա՛մ էլ կեսը տայինք: Եկանք ընդհանուր համաձայնության՝ իրենք իրենց ճաշակով ինչ-որ հատված կտրել տվել էին»,- ասաց Վ. Սողոմոնյանը: Մեզ նաև լուրեր էին հասել, թե այդ հարցազրույցում Քոչարյանը կոչ էր արել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին առաջադրել: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նման բան չի հիշում, ամբողջ հարցազրույցն իրավիճակի վերլուծություն է, ու Քոչարյանը նշել է․ «Ես չեմ կարծում, որ ես պետք է անուններ տամ»: Ի դեպ, նա նշեց նաև, որ առաջիկայում նոր հարցազրույցով են հանդես գալու, թե ում կտան հարցազրույց և երբ, դեռ հայտնի չէ։ Առաջարկներ ունեն թե՛ հայաստանյան, թե՛ մերձ և հեռու արտասահմանյան լրատվամիջոցներից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45