Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի ռազմական ծախսերը պետք է ադեկվատ լինեն տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ռազմական ծախսերը: «Համարո՞ւմ եմ ես, որ Հայաստանն այսօր ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն, այո, համարում եմ: Այսօր Հայաստանն ունի ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն: Եվ համոզված եմ, որ մենք կկարողանանք բյուջետային եկամուտներն էականորեն ավելացնել, ինչի արդյունքում էականորեն կավելանան նաև ռազմական ծախսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե Վրաստանի նախին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ակնկալում է իր՝ Վրաստան վերադառնալու հետ կապված Նիկոլ Փաշինյանի հստակ վերաբերմունքը՝ ՀՀ վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ որևէ կապ չի ունեցել և չունի Միխայիլ Սաակաշվիլիի հետ: «Անձամբ չեմ ճանաչում Սաակաշվիլիին, երբեք որևէ շփում նրա հետ չեմ ունեցել: Աշխարհում շատ մեծ արձագանք է գտել այն, ինչ կատարվում է Հայաստանում: Հիմա եթե փորձենք հասկանալ, թե ովքեր են վերաբերմունք հայտնել, կտեսնենք, որ դա արել են ամենատարբեր ազգությունների, կողմնորոշումների տեր մարդիկ: Դա որևէ կերպ չի ազդում տեղի ունեցողի վրա: Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալը բացառապես Վրաստանի ներքին գործն է և Միխայիլ Սաակաշվիլիի գործն է»,- ասաց Փաշինյանը:
Տաճատ Վարդապետյանը նաև հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հակամարտության կարգավորումն առանց փոխզիջումների: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ կողմերից մեկը պետք է խոսի փոխզիջումների մասին, երբ մյուս կողմը հայտարարի, որ գրավելու է Երևանը: «Փոխզիջման մասին խոսել իմաստ ունի, եթե երկու կողմը խոսում են այդ մասին: Ես միշտ ասել եմ՝ ծիծաղելի է, երբ Ադրբեջանի հոխորտանքներին հայկական կողմից պատասխանում են փոխզիջումների մասին խոսակցություններով»,- ասաց Փաշինյանը:
Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01