Կռիվ չկա, պիտի բարիշենք. Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթի խոսքում նշեց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը, ով նշեց, թե այս կրիտիկական պահին չէր կարող չխոսել:
Ըստ Սարոյանի՝ այս պետությունը ոչ մեկը նվեր չի տվել, որ հիմա նման վտանգի առաջ կանգնեցնեն:
«Ոնց որ աշխարհի վերջն ա, բացի դրանից, մեղավորներ ենք ման գալիս, կամաց-կամաց սկսել ենք իրար հետ թշնամանալ: Այո, գիտեմ՝ պրոբլեմներ ունենք, իշխանությունից դժգոհ են, այո՛, մարդիկ կանգնեցին ոտքի, քայլ արեցին, ասացին, թե Սերժ Սարգսյանը պետք է գնա, նրա արած գործերի լավն ու վատը մոռացան: Չկա «տենց» մարդ, որ աշխատի ու չունենա սխալներ»,- ասաց նա և նշեց, որ պակաս մեղքի բաժին չունեն նաև իրենք, որ եթե հասկացել են՝ չեն բացատրել:
«Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի՝ բախման գնա: Եթե մտադրություն կար, լավ, ամեն ինչ կապում էիք Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, գնում եմ, աթոռն էլ ձեզ, ամեն ինչն էլ ձեզ: Բայց արդեն բանից դուրս ա գալիս՝ պաշտոնակռիվ է գնում: Ես Փաշինյանին հարգում եմ, իրոք Նիկոլի նման ընդդիմադիր չկա: Էս որ Նիկոլը գնաց իշխանություն, բա ով ա ընդդիմադիր լինելու»,- ասաց նա:
Դահլիճից հեգնեցին, թե Արմեն Աշոտյանը:
Սարոյանը պատասխանեց. «Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր»:
Սեդրակ Սարոյանը նշեց, թե ամեն ինչ չէ, որ պաշտոնով կարելի է լուծել: «Այսօր Նիկոլն իրոք ժողովրդին պետք ա, ժողովրդի անունից խոսում էր, կռիվ էր տալիս: Ա՛յ Նիկոլ ջան, ինձ ո՞ւր ես մենակ թողնում, իրար հետ լավ էլ «յոլա էինք տանում» ժողովրդի ուզածը: Այսօր ոչ թե պետք է կրակի վրա բենզին լցնենք, սկսենք իրար նեղացնել, այլ մտածենք՝ սրա տակից ոնց ենք դուրս գալիս»,- ասաց նա:
ՀՀԿ պատգամավորն անընդունելի համարեց ՀՀԿ-ին պատվազրկելու փորձերը:
«Պատկերացնո՞ւմ ես՝ ՀՀԿ-ն ինչ լիդերներ է ունեցել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ու այսօր ի՞նչ, ստացվում է՝ ասում եք՝ ՀՀԿ, դու շատ վատն ես, գնացեք ձեր տները, ամենալավը մենք ենք: «Տենց» ո՞նց կլինի, սաղ մեր երեխեքն են, մեր ժողովուրդն է»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ պետք չ՝ ուլտիմատումներով աշխատել. «Լավ էլ ընդդիմադիր եք, ինչո՞ւ վարչապետ»,- ասաց նա և հավելեց, թե պետք է խելացի ձևով մտածեն, ժողովրդին հանգստացնեն, որ Աստված չանի, որ խաղաղ ցույցերը չդառնան կրակի բուն:
«Ում քթից էլ արյուն եկավ, մեղավորությունը բոլորի վրա ա»,- ասաց նա և հավելեց, որ եթե աթոռակռիվ է, ուրեմն առաջարկում է ԱԺ-ն նորից ցրեն ու նոր ընտրություններ անցկացնեն և տեսնեն, թե ով ինչքան ձայն կհավաքի: «Իշխանություն տանք՝ ի՞նչ անենք, ՀՀԿ-ի խաղերը հիմա էլ դո՞ւք խաղաք: Ի՞նչն է պատճառը, որ «վլաստը» տենց շատ եք ուզում, ժողովուրդը հիմա հասկացել է՝ փողը դեր չի խաղալու: Ժողովուրդը հասկացավ, որ ուժ ա, իշխանությունն էլ՝ որ ժողովրդի դեմ խաղալ չի կարելի, ինչ պետք է աներ Նիկոլը՝ արդեն արեց»,- ասաց նա և ևս մեկ անգամ աչալրջության կոչ արեց:
«Էմոցիաների մի՛ տրվեք, թշնամի չենք, կարող ա քաղաքական մտածելակերպով տարբեր ենք, շահերի բախում կա, մտածենք՝ ժողովուրդը որ «սենց» ոգևորված ա, ի՞նչ ենք համոզում, որ ինքը հաղթանակած գնա տուն, պարտվող ու հաղթող չպետք է լինի էս երկրում»,- ասաց նա:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33