Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 1-ին, քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին, որ կսատարեն Նիկոլ Փաշինյանին:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը կունենա 47 ձայն, այսինքն՝ նրան հավելյալ 6 ձայն է անհրաժեշտ վարչապետ ընտրվելու համար:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դեռևս չի հայտարարել հստակ՝ արդյո՞ք կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի, որ Հայաստանը վարչապետ ունենա:
Երեկ երեկոյան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կընդունի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44