Հավատացե՛ք՝ մենք բոլորս պայքարում ենք մեր պետության համար՝ թե՛ Նիկոլը, թե՛ այնտեղ հավաքված ժողովուրդը, թե՛դուք բոլորդ: Այսօր վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ նկատելով, որ մտահոգության տարբեր ձևեր կան: Նա կասկածում է, որ վերջիվերջո ՀՀԿ միասնականությունը մնալու է:
«Տեսել եմ, էդ էլ եմ տեսել, տեսել եմ միասնականություն պահպանելը, տեսել եմ՝ ոնց են մարդիկ թիմից առանձին սկսում բանակցել ու փախչել, ապրել ենք չէ՞ Հայաստանում: Մարդիկ կան, որ բուռն Հանրապետական են, բայց դեռ ՀՀՇ-ի տոմսերը հետևը պահում են: Ինձ մտահոգեց հետևյալը, որ դուք դիմում եք ռուսներին, ի՞նչ է՝ տղա՞ եք կանչում, ես չեմ հասկանում: Ի՞նչ եք ուզում ասել, այ, որ Նիկոլը հակառուսական է: Էդ ի՞նչ եք անում, ուզում եք ասել միայն, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, դա է ձեր հայրենասիրությունը, թե՞ մտածում եք, որ էդ ձևով են հայրենասիրություն խաղացնում:
Ուզում եք տղա կանչել ու ասել՝ նայե՛ք՝ այստեղ մարդիկ են, որոնք ձեր դեմ են»,- ասաց նա:
Զուրաբյանը ՀՀԿ-ին հիշեցրեց, որ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ինքը սխալվել է: Նա շեշտեց՝ այսօր որևէ մեկը թշնամանք չի ուզում, այստեղ սպառնալիք չկա:
«Սպառնացել եք միշտ դուք, ավելին ասեմ՝ իմ մաշկի վրա միշտ զգացել եմ ձեր սպառնալիքները, բանտ էլ եմ տեսել, սպառնալիք էլ, բայց չեմ թշնամացել ձեր դեմ: Եթե վաղն իշխանություն փոխվի, ու ձեզանից մեկին նեղացնեն, ինքս ձեր կողքին կլինեմ: Հասկացե՛ք՝ հասցրել եք մի վիճակի, որտեղ էլ չենք կարողանալու կանգնել»,- եզրափակեց Արատ Զուրաբյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44