Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց կրկին վերադառնալ գործադուլի և դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին:
«Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենց պայքարը «բաց ձեռքերի է և խաղաղ քաղաքացիական պայքար է»:
Անդրադառնալով Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած քննարկումներին՝ Փաշինյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ քննարկումն ուներ պրովոկացիոն բնույթ: «Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը և նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն բաներ անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական բանակցությունները կարող են վերաբերվել միայն ու միայն ՀՀԿ-ի «քաղաքական հուղարկավորությանը և հոգեհացին»»,- ասաց Փաշինյանը
Միաժամանակ, նա նշեց, որ իրենք հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունեն: Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանությանը, որպեսզի վերջինս «մի կողմ թողնի բոլոր ձևականությունները, ցած դնի վահաններն ու մահակները և խառնվի ցուցարար ժողովրդին»՝ հիշեցնելով, որ ԱԺ Հանրապետական խմբակցության մեկ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:
Հանրապետության հրապարակում հանրահավաքն ավարտվեց՝ առանց երթի:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44