«ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գնումների պլանավորման և իրականացման արդյունքում արդյունավետ չի օգտագործել պետական միջոցները: Ավելին՝ այդ գնված դեղերի բաշխումից հետո առաջացել են մեծաքանակ մնացորդներ:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման կարգը, հիմնականում ներկրված դեղերի գները, դրանց քանակի որոշումը, ծախսման, հաշվառման և հաշվետվությունների կազմման գործընթացները: Արդյունքում պարզվել է, որ նախարարությունը կենտրոնացված կարգով կազմակերպություններից ձեռք է բերել դեղեր, որոնք ներմուծվել են ավելի էժան գնով, քան մատակարարվել են: Իսկ ԱՆ-ն պատշաճ միջոցներ չի ձեռնարկել այդ ամենը բացառելու ուղղությամբ:
Օրինակ՝ ցիկլոսպորին տեսակի 50 մգ դեղի մեկ դեղապատիճը 2015 թվականին գնվել է «Վագա Ֆարմ» ընկերությունից՝ 1100 դրամով:
Մինչդեռ ընկերությունը այն ներմուծել է 414 դրամով: Այսինքն՝ մատակարարվել է ներմուծման արժեքից ավելի քան երկու անգամ թանկ գնով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականին մեկ դեղապատիճը գնվել է նույն ընկերությունից 990 դրամով այն դեպքում, երբ 415 դրամով է այն ներմուծվել: Արդյունքում՝ միայն 2016 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 5 մլն 806 հազար 300 դրամ:
Մյուս՝ էրիթրոպեէտին բետտա 2000 ՄՄ դեղը, 2015-2016 թվականներին գնվել է «մեկ սրվակը 6500 դրամով, որը ներմուծվել է 4982 դրամով: Այսպես՝ 2015 թվականին ներմուծման և մատակարարման գումարների տարբերությունը կազմել է 91 մլն 104 հազար դրամ, 2016 թվականին՝ 68 մլն 328 հազար դրամ: Իսկ ահա օմնոպեն 2 տոկոս-1 մլ դեղը մատակարարվել է «Արֆարմացիա» ընկերության կողմից 2015 թվականին մեկ սրվակը 241 դրամով, իսկ 2016-2017 թվականներին 345 դրամով, ինչը ներմուծման գնից 43.2 տոկոսով թանկ է: Արդյունքում՝ 2016-2017 թթ. գնի աճը հանգեցրել է ծախսի ավելացմանը՝ 2016-ին՝ 3 մլն 365 հազար 400 և 2017-ին՝ 4 մլն 586 հազար 400 դրամով,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03