Ֆիլադելֆիայից 30-ամյա հաշվապահ Գրեգ Պիատեկը դատարան է դիմել, երբ իրեն հրաժարվել են սպասարկել Նյու-Յորքի բարերից մեկում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Տղամարդը պնդում էր, որ բարի աշխատակիցները վիրավորել են իր կրոնական զգացմունքները, սակայն դատավորը նրա հետ չի համաձայնել։
2017-ի հունվարին Գրեգը գնացել է Վեստ-Վիլիջում գտնվող բար՝ մի գլխարկով, որի վրա Դոնալդ Թրամփի նախագահական քարոզչության կարգախոսն էր։ Բարմենները, տեսնելով գլխարկի վրայի գրառումը, հրաժարվել են սպասարկել այցելուին և բացատրել են, որ այստեղ չեն սիրում «այդ սարսափելի մարդու» կողմնակիցներին։ Մենեջերին դիմելը չի օգնել, Գրեգին բացատրել են, որ դա բարի տիրոջ պաշտոնական դիրքորոշումն է։
Վիրավորված զգացմունքներով տղամարդը դատարան է դիմել։ Նա հայտարարել է, որ այս իրավիճակն իրեն տխրեցրել է և դիպել իր կրոնական հայացքներին։ Գրեգի փաստաբանները պնդում էին, որ բարը խախտել է նահանգի կարգերը՝ հրաժարվելով այցելուին սպասարկել իր կրոնական հայացքների համար։ Նրանց խոսքով՝ գլխարկը եղել է նրա հարգանքի տուրքը 9/11 ահաբեկչության զոհերին։
«Ես գլխարկս չեմ հանել, հավատարիմ եմ մնացել իմ համոզմունքներին և ստիպված եմ եղել լքել բարը»,- ասել է նա։
Գործով դատավարությունը ձգվել է մեկ տարուց ավել, և այժմ Բարձրագույն դատարանի դատավոր Դևիդ Քոենը որոշել է, որ բարի աշխատակիցներն իրավունք ունեին հրաժարվել սպասարկել։ Նրա խոսքով՝ գլխարկը կապ չի ունեցել հայտատուի կրոնական հայացքների հետ։ Միջադեպը Քոենը համարել է ոչ էական և դատարանի միջամտությունը չպահանջող։
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55