ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ազատության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Սիրելի՛ լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Մեր երկրում օր օրի արժևորվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորության որոշումների կայացման գործընթացին, որում անփոխարինելի է լրագրողի դերը:
Լրագրողի աշխատանքն ինքնանպատակ չէ:
Լրագրողն է այն կարևոր գործառույթի կրողը, որի շնորհիվ հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ստանում պատկերացումներ կազմել, թե երկրում ինչպես են գործում պետական մարմինները, ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային կյանքում ու դրա հիման վրա ձևավորել սեփական պատկերացումներն այդ հիմնարար հարցերի վերաբերյալ:
Սրանում է լրագրողի աշխատանքի ուժը, որի շնորհիվ էլ հենց քաղաքացին հնարավորություն է ստանում վերահսկել հանրային կյանքը:
Ցավոք, դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրողի լիարժեք, արդյունավետ աշխատանքը: Ուստի, չափազանց կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը միշտ պետք է լինի օրենքին համապատասխան ու բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին:
Այս բոլոր հարցերի լուծումն էլ պահանջում է լրագրողի մասնագիտական բնականոն երաշխավորված աշխատանք, նրա անձնական անվտանգության ապահովում ու տեղեկությունների լիարժեք պաշտպանվածություն:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի շարունակական բարձրացմանն ու բնականոն աշխատանքի երաշխավորմանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան»
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44