BBC-ի ռուսական ծառայությունը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Հայաստանում տիրող մթնոլորտին: Նշվել է, որ մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով են շարունակվել ակցիաները, ցուցարարների երթը Երևանի կենտրոնում համընդհանուր տոնակատարության էր նման: Հանրապետության հրապարակում երաժշտություն էր հնչում, երիտասարդները պարում էին, իսկ ակցիայի մասնակիցները՝ նշում, որ իրենց տրամադրությունը տոնական է:
Մեկ այլ ռեպորտաժում նշվել է, որ Երևանում մայիսի 2-ին երիտասարդները, փաթաթված երկրի եռագույն դրոշով, «Զվարթնոց» օդանավակայանից ոտքով տուն գնացող ուղևորներին պաղպաղակ և քաղցրավենիք էին հյուրասիրում: Հաղորդվել է, որ Երևանի ճանապարհներին մարդիկ դուրս էին գալիս մեքենաներից և սկսում պարել և երգել: Երիտասարդներն անցորդներին փոքր դրոշներ և շոկոլադ էին բաժանում, իսկ երեխաներին՝ քաղցր բամբակ:
Ռուսական «Коммерсант» պարբերականն, անդրադառնալով Երևանում կատարվող իրադարձություններին, գրել է, որ մայիսի 2-ին ամբողջ Երևանը վերածվել էր հետիոտնային անցումի։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ և քաղաքի խաչմերուկները պարահրապարակների վերածել։ Մայրաքաղաքի բնակիչներն արգելափակել էին փողոցները մեքենաներով, երաժշտություն միացրել, որի ներքո պարում էին բոլորը՝ մեծերը, ուսանողները, ուսուցիչները դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաները։
Պարբերականը գրել է, որ բողոքի ակցիաները վերջնականապես նմանվեցին փառատոնի, երբ փողոցներ դուրս բերեցին մանղալներ, և քաղաքացիները սկսեցին միս խորովել և հյուրասիրել բոլոր ցանկացողներին։
Երևանում մայիսի 2-ին միայն բեռնատարներն էին պտտվում, որոնց պատուհաններից մարդիկ դրոշներ էին ծածանում, մեքենաները կայանած էին, վարորդները ենթարկվում էին ցուցարարների քաղաքավարի ցուցումներին։
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33