Ռուսաստանում Viber հաղորդագրային ծառայության դեմ կարող են նույնպիսի միջոցներ ձեռնարկվել, ինչպիսիք ձեռնարկվել են Telegram-ի դեմ, եթե հատուկ ծառայությունները չստանան գաղտնագրման բանալիները: Այդ մասին հայտարարել է ՌԴ կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, հայտնում է ТАСС-ը:
«Դա Անվտանգության դաշնային ծառայությանն ուղղված հարց է, որովհետև գաղտնագրման բանալիների տրամադրման վերաբերյալ հրահանգները կատարելու լիազորությունները պատկանում են Անվտանգության դաշնային ծառայությանը: Եթե նրանց մոտ խնդիրներ առաջանան գաղտնագրման բանալիների տրամադրման հետ կապված, նրանք կարող են դիմել դատարան և ստանալ համապատասխան դատական որոշում»,-ասել է նախարարը:
Ռուսաստանում իշխանություններն ապրիլի 16-ից փորձում են արգելափակել Telegram-ի աշխատանքը: Հաղորդագրային ծառայության արգելքի մասին որոշումը ապրիլի 13-ին կայացրել է Մոսկվայի Տագանսկի դատարանը:
Մարտին Viber Media S.a.r.I. ընկերության օպերացիոն տնօրեն Մայքլ Շմիլովը հայտնել էր, որ Viber-ի թիմը չի կարողանա կատարել անվտանգության բանալիների տրամադրման մասին պահանջը: Նա պարզաբանել էր, որ իր ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ, սակայն ոչ մեկին չի կարող փոխանցել գաղտնագրման բանալիները, քանի որ Viber-ի հիմնական գործառույթները պաշտպանված են end-to-end մեխանիզմով, որի դեպքում բանալիները պահվում են միայն հաճախորդների սարքերի վրա:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44