Թուրք սյունակագիր Սոներ Սերթը gazeteduvar.com.tr կայքում անդրադարձել է հայտնի պոլսահայ գրող Զաբել Եսայանին՝ նշելով, որ նրա պատմությունը Հայոց ցեղասպանության մասին արվեստի ճանապարհով մարդկանց պատմելու տարբերակներից մեկն է։
Ներկայացնելով Եսայանի կյանքի կարևոր դրվագները՝ թուրք սյունակագիրն առանձին ուշադրություն է դարձրել Եսայանի՝ Ցեղասպանության վկան լինելու փաստին։
«Միշտ էլ բարդ է արվեստի ճանապարհով պատմել քաղաքական խնդրի մասին: Իսկ երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանությունից փրկված ու ընդդիմադիր կեցվածքի պատճառով խորհրդային ռեժիմի հալածանքներին ենթարկված Զաբել Եսայանի մասին՝ առավել ևս բարդ է»,-գրել է թուրք սյունակագիրը՝ շեշտելով, որ Եսայանի դերը գրականության, մարդու իրավունքների պաշտպանության ու Ցեղասպանության պատմության մեջ կարևոր է ոչ միայն որպես հայի, այլև որպես կնոջ:
«Անշուշտ, երբ որևէ հոդվածի թեմա է դառնում Զաբել Եսայանը՝ առաջին հերթին պետք է խոսել նրա պայքարող տեսակից, անկոտրում կամքից, հպարտ կեցվածքից։ Նրա ինքնության հիմնական երկու բաղադրիչներից առաջինը հայ, իսկ երկրորդը կին լինելն է։ Այս երկու գործոնները թեև տարբեր ժամանակներում կարող են իրար զիջած լինել առաջնահերթության առումով, սակայն պետք է ընդգծել Եսայանի՝ ցանկացած դեպքում մինչ մահ իր սկզբունքներին հավատարիմ մնալն ու իր մտքերից, իր ապրածներից երբեք չհրաժարվելը»,-գրել է Սերթը։
Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլի հայաշատ Սկյուտար թաղամասում, ուսանել է Ստամբուլում և Փարիզում, եղել է Թուրքիայում բարձրագույն կրթություն ստացած առաջին կանանցից մեկը:
1909 թվականին մեկնել է Կիլիկիա, այնուհետ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Եսայանը Կիլիկիայի հայության այս ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, ինչպես նաև «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։
1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, ավելի ուշ Եղեռնի մասին հիշողություններ է հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում:
1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները։ 1926 թվականին այցելել է Հայաստան: 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936 թվականին Գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Նրա կյանքի ողբերգական ավարտը՝ Բաքվի բանտում ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են մնում։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03