ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը դավաճանություն է համարում Հանրապետական կուսակցությունից այս ժամանակահատվածում դուրս գալը:
Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ անտրամաբանական կլիներ իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել եւս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ ժամանակահատված»:
«Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ՝ կառավարությունում աշխատելով եւ այն բանով, որ ես հանրապետականին անդամակցեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել եւ կուսակցությանը, եւ ժողովրդին: Ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելեւս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել եւ չգիտեմ այդ հարցերի ողջ գունապնակը»,- ասաց Ալթունյանը:
Հարցին, թե որքանով է հնարավոր, որ ինքը կլինի նաեւ հաջորդ կառավարությունում, Ալթունյանը դա համարեց «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»:
«Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ասաց նա:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44