Հայ հասարակության ու քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունի որոշակի կոնսենսուս, որն իշխանության նոր կոնֆիգուրացիայի պայմաններում չի տարբերվի նախորդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ պետք չէ ակնկալել էական փոփոխություններ: «Սա այս օրերի ամենակարևոր հարցերից է: Ադրբեջանի բլոգոլորտը հաճախ արտահայտվում է այն մասին, որ նոր իշխանությունը պատրաստ կլինի ինչ-որ փոխզիջումների կամ զիջումների գնալ: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ իշխանության նոր կոնֆիգուրացիայի դեպքում Ղարաբաղի շուրջ քաղաքականությունը կարող է չափազանց տարբերվել նախորդից: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նոր իշխանությունները, եթե ինչ-որ բանից սկսելու են, դա լինի Ղարաբաղի հարցում զիջումը»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա, ըստ Մարկեդոնովի, Ղարաբաղի շուրջ արմատական քայլերի հարցում նրանք զգուշավոր են, և Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ սրացում մի քանի պատճառով: «Ղարաբաղն, ի տարբերություն, օրինակ, Դոնբասի, չի դիտարկվում որպես «proxy war», այսինքն՝ ավելի մեծ երկրների շահերի բախում՝ ինչպես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Ընդհակառակը՝ այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կան ընդհանրություններ: Եթե դու հակադրվում ես Ռուսաստանին, ապա հակադրվում ես նաև Արևմուտքին ու դա Բաքվում գիտեն»,-նշեց քաղաքագետը։
Բանախոսը նկատեց նաև, որ, եթե Հայաստանում անկայունությունն ավելի լուրջ մակարդակի հասներ, օրինակ, ներքին բախումներ լինեին, ապա Ադրբեջանը կարող էր օգտվել առիթից և շփման գծում դիմել կոշտ քայլերի, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ ցույցի խաղաղ հանգուցալուծման արդյունքում:
Բացի այդ, ինչպես Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, առջևում Ադրբեջանում հանրապետության օրվա տոնակատարություններն են, բարձրաստիճան հյուրեր են սպասվում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, հավանաբար նաև Ռուսաստանից: Այդ օրվան ընդառաջ նրանք չէին ցանկանա բացասական ինֆորմացիոն ֆոն ձևավորել:
Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցությունը կպաշտպանի նրա թեկնածությունը:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33