Հանրապետականի այն հայտարարությունից հետո, որ եթե խորհրդարանը 1/3-ով առաջադրի վարչապետի թեկնածու , ապա Հանրապետականներն աջակցելու են այդ թեկնածուին՝ ընտրվել վարչապետ , մնում էր միայն մեկ քայլ , որից էլ կախված էր մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կդառնար վարչապետ, թե՝ ոչ , և այդ քայլը Գագիկ Ծառուկյանի որոշումն էր առաջադրել ժողովրդի թեկնածուին, թե՝ ոչ , քանզի 1/3 հնարավոր է ապահովել միայն «Ծառուկյան» դաշինք խմբակցության միջոցով :
Եվ ահա Գագիկ Ծառուկյանը կատարեց օրեր առաջ տված իր խոստումը և, փաստացի, Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու , իսկ սա նշանակում է , որ այլևս Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմով դառնում է ապագա վարչապետ՝ Նիկոլ Փաշնինյանի քաղաքական հենարանը:
Փաստ է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանն ու իր քաղաքական թիմը մեզանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում ունեն իրենց լրջագույն ներդրումը , ինչի մասին Գագիկ Ծառուկյանը խոսեց հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո , երբ «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց փողոց դուրս եկած քաղաքացիներին աջակցելու մասին , իսկ մայիսի 1-ին, երբ Հանրապետականը դեմ քվեարկեց՝ թույլ չտալով Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ կրկին Գագիկ Ծառուկյանը ժողովրդական թեկնածուին սատարելու հաստատակամության արդյունքում պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի վաչապետ:
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի սկսկած շարժումը իր ավարտական տեսքին է հասնում հենց Գագիկ Ծառուկյանի քաղաքական աջակցության արդյունքում և այլևս ձևավորվելիք իշխանությունը պատկանելու է ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին, այլ՝ հավասարապես նաև Գագիկ Ծառուկյանին:
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդում է , որ ինքը լինելու է անցումային վարչապետ , ում գլխավոր խնդիրը լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, փաստն այն է , որ այդ կառավարումը մինչ նոր Խորհրդարանական ընտրություններ լինելու է Հայաստանի անվտանգության տնտեսական կյանքի թիվ մեկ պատասխանատուն և այդ ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը հավասարապես կիսելու է «Ծառուկյան» դաշինքի հետ ՝ փորձելով ձևավորել անցումային իշխանություն: