Թուրքիան կարևորում է իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հետ կապված համաձայնության պահպանումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համիդ Աքսոյը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը։
«Այդ համաձայնությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, մենք քիչ ջանք չենք գործադրել այդ ճգնաժամի կարգավորման համար», - հայտարարել է Աքսոյը։
Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին հետևում է Ատոմային էներգիայի համաշխարհային գործակալության պայմաններին,իսկ եթե խախտի դրանք կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է հետախուզության կողմից ձեռքբերված գաղտնի փաստաթղթերի առկայության մասին, որոնք ապացուցում են, որ Իրանը միջազգային հանրության հետ գործարքը ստորագրելուց հետո պահպանում է ռազմամիջուկային ոլորտի իր ծրագրերը՝ հույս ունենալով դրանք օգտագործել ապագայում:
Վարչապետի խոսքերով՝ Իսրայելին հաջողվել է ձեռք բերել մոտ 100 հազար թղթային և թվային փաստաթուղթ Թեհրանի հարավում գաղտնի արխիվից:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակի» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ՝ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03