Լավրով-Նալբանդյան հանդիպումն, ըստ տարածված շատ սահմանափակ տեղեկատվության, նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Թեև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի կոնկրետ մանրամասների վերաբերյալ մամուլը համարյա որևէ հստակ բան չի հաղորդում, այդուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս հավանական համարել այն, որ նշված հանդիպումը ևս կոչված չի եղել Հայաստանի արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել: Բանն այն է, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահ Ալիևի մակարդակով տեղեկատվական արտահոսք է իրականացրել, որի միջոցով պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայացած եռակողմ գործարքի մանրամասները: Ըստ ադրբեջանական վարկածի, ԼՂՀ ներկայիս տարածքի 2/3-ը երկու փուլով պետք է հանձնվի Ադրբեջանին, իսկ Արցախը գուցե կստանա մի ինչ-որ կարգավիճակ, բայց ոչ անկախություն: Ոչ պաշտոնական Մոսկվան, ոչ էլ երևանա-ստեփանակերտյան իշխող դասն այդ առիթով հոդաբաշխ բացատրություններով կամ հերքումներով հանդես չեկավ, իսկ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակն էլ հորդորեց բոլորին այս անդրկուլիսային գործընթացի վերաբերյալ պահպանել լռություն: Քանի որ Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը ակնարկ անգամ չի պարունակում առ այն, որ ՀՀ արտգործնախարարը բացատրություն է պահանջել Լավրովից Ալիևի բարձրաձայնած ծրագրերի վերաբերյալ, ապա կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երևանը Ադրբեջանի ղեկավարի ասածների հետ խնդիր չի ունեցել և միակ բանը, որ անհանգստացրել է՝ գործարքի մանրամասների ժամանակավրեպ գաղտնազերծումն է եղել:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34