Ազգային ժողովը քվեարկության դրեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունը որոշակի դրական քայլ է, ամեն դեպքում՝ այն բացարձակապես թերի է:
«Քաղաքական նոր իրավիճակի ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի լայն փոփոխությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ելնելով սրանից՝ հիմա կողմ կքվեարկեն:
Զոհրաբյանը նաև ասաց, որ ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի ընտրությանն իրենք չեն մասնակցելու. «Դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական ընթացակարգերի խախտմամբ»,- նշեց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ այս փաթեթին դեմ են քվեարկում, քանի որ առաջին ընթերցման ժամանակ կողմ են եղել, սակայն ձեռքբերված պայմանավորվածությունը չի պահպանվել:
Նա հայտնեց, որ «Ելքը» ևս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը: Իսկ փաթեթն ընդունվեց 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ:
ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը միաձայն՝ 79 կողմ:
«Հաշտարարության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 77 կողմ, 3 դեմ քվեարկությամբ:
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 76 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ՝ 52, դեմ՝ 3 և 26 ձեռնպահ քվեարկությամբ:
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը 82 կողմ քվեարկությամբ ընդունվեց:
Քվեարկությունից հետո մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու ընտրությանն այն պարզ պատճառով, որովհետև առաջադրումն ընթացել է իրավական խախտումով:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44