Նյութի չափաքանակը, որով մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան, կազմել է 50-ից 100 գրամ: Այս մասին The New York Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն:
Նա նշել է, որ սա ավելի մեծ է այն չափաքանակից, որը ստեղծվել էր լաբորատոր հետազոտությունների համար: «[Թունավոր նյութերից] պաշտպանության նպատակներով հետազոտությունների համար անհրաժեշտ է, օրինակ, 5-ից մինչեւ 10 գրամ»,- ասել է նա՝ հավելելով, որ թունավորող նյութի ճշգրիտ ծավալին տեղյակ չէ:
Սոլսբերիում Սկրիպալների դեմ օգտագործված «նովիչոկը» հեղուկ վիճակում է եղել, ասել է կազմակերպության ղեկավարը: ՔԶԱԿ փարձագետները նյութի նմուշներ են վերցրել Սկրիպալների տան դռան բռնակից եւ այգու տարածքից, որտեղ երկուսն էլ գիտակցությունը կորցրել էին, ինչպես նաեւ «մի քանի այլ վայրերից, որտեղ նրանք եղել էին»:
«Կարեւոր է նշել այն, որ նյարդային ագենտը շատ կայուն է,- ընդգծել է Ուզյումջյուն: - Նրա վրա եղանակի պայմանները չեն ազդում: Սրանով է պատճառաբանվում, որ մենք կարողացանք այն նույնականացնել զգալի ժամանակ անց: Մենք համարում ենք, որ այն բարձր մաքրություն ուներ»:
Ուզյումջյուն հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել նկարդակաթվածահարող նյութը, որով Սկրիպալները թունավորվել էին, քիմիական զենքի ցանկի մեջ ներառելու համար, որոնք ենթակա են ՔԶԱԿ մշտադիտարկմանը: Այդ դեպքում երկրները ստիպված կլինեն հայտարարագրել այս նյութի արտադրությունը կամ պահեստները:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44