Մենք չենք ունեցել նման քննարկում. լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավոր նոր ձևավորվելիք կառավարությունում իր գործունեությունը որտեղ է տեսնում, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե մայիսի 8-ից հետո Աժ կանոնակարգ օրենքի կազուս չի առաջանում՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում այլևս ընդդիմություն չի լինելու, ինչը կանոնակարգ օրենքի պահանջ է, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա որևէ բան չեն քննարկում:
«Դա կլինի, ժողովրդական լեզվով ասած, ձուկը ջրում խոսակցություն: Մայիսի 8-ին բոլորի հույսով Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, որից հետո արդեն կխոսենք»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, թե ըստ էության՝ ֆորս-մաժորային իրավիճակ է, և պարզ չէ՝ ով է կայուն մեծամասնությունը:
«Պարզ չէ՝ ինչ է կատարվում, բայց միջազգային պրակտիկայում հետևյալ օրինակը կա, որ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետը:
Երբ երեք ուժեր նրան առաջադրել են, և չորրորդ ուժը, որ այս պահին մեծամասնություն է, ինչ-որ թվով ձայներով աջակցում է, որ ընտրվի երկրի վարչապետ, ձևավորվում է Կառավարություն, որը կոչվում է փոքրամասնության վարչապետի կառավարություն, որն ի դեպ ժամանակավոր բնույթ է կրելու»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ այն իր առջև դրված խնդիրները կլուծի:
«Առաջին խնդիրը ԸՕ նախապատրաստելն է մինչև արտահերթ ընտրություններ, ինչպես նաև մինչև ընտրություններ երկրի կայունությունն ապահովելը»,- ասաց նա և հավալեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել սահմանադրական օրենքի՝ ԸՕ-ի փոփոխության, այլապես ճգնաժամը կշարունակվի:
Հարցին, թե «Ելքը» կրկին դաշինքով արտահերթ ընտրությունների կգնա, թե առաձին, Մարուքյանը պատասխանեց, որ չկա նման քննարկում:
Իսկ թե «Ելքում» տարաձայնությունները հարթվեցին արդյոք, Մարուքյանը պատասխանեց, որ «Ելքում» չկա տարաձայնություն:
«Կային սկզբունքային որոշ հարցեր, քննարկումներ, հիմա որևէ տարաձայնություն չկա, նոր իրողություն է, նոր իրավիճակ է, իրականացվեց թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջապես, և կանգնենք բոլորս ու աջակցենք հեղափոխության կապիտալիզացիային և նյութականացմանը՝ հանուն երկրի փոփոխությունների»,- ասաց նա:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01