Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից:
Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Առաջարկում ենք ձեզ վիրտուալ էքսկուրս անցնել Վաշինգտոնի նորաբաց թանգարաններից մեկում` Աստվածաշնչի թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կապիտոլիումի հարեւանությամբ: Թանգարանում ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը եւ ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա: Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ եւ Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ: Թանգարանի ցուցանմուշների շարքում են Անգլիայի արքա Հակոբի հայտնի Աստվածաշնչի առաջին հրատարակությունները, Մեռյալ ծովի ձեռագրերի պատառիկներ, Մարտին Լյութերի կողմից մակագրված ու ստորագրված 16-րդ դարի Աստվածաշունչ, Լուսնի վրա եղած առաջին Աստվածաշունչը, Թորայի հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն, ինչպես նաեւ մի շարք հայտնի անձանց պատկանած Աստվածաշունչեր, այդ թվում` ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների ընթացքում օգտագործված Աստվածաշունչեր: Այցելուները նաեւ հնարավորություն ունեն ծանոթանալու աստվածաշնչյան պատմություններին ժամանակակից թվային տեխնոլոգիաների եւ հատուկ էֆեկտների միջոցով, ինչպես նաեւ այցելելու հնագույն Նազարեթի կրկնօրինակով պատրաստված սրահ:
Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը, որի հիմնական նպատակն էր հայերեն թարգմանելու Աստվածաշունչը հունարենից ու լատիներենից:

12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33