Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ եղել է, կա ու կլինի, իսկ Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակումը զինվորականների տեսանկյամբ բնական գործընթաց է եւ նորմալ երեւույթ: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի վրա Բաքուն չհամարձակվեց հարձակվել մի քանի պատճառով: «Դա միջազգային հանրության ճնշումն էր, որը կոնսոլիդացված էր: Ես հիմա խոսում եմ ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ եվրոպացիների, ե՛ւ ռուսների մասին: Լարվածություն չեղավ նաեւ այն պատճառով, որ հայերի վրա հարձակվելով՝ ադրբեջանցիները կարող էին դրանով նրանց համախմբմանը նպաստել: Իսկ նման շահագրգռություն նրանք չունեն»,- պարզաբանեց Իսկանդարյանը: Միաժամանակ, նա հավելեց, որ ադրբեջանցիները կարող էին հարձակվել միայն այն դեպքում, եթե Հայաստանում իրավիճակը վերահսկողությունից դուրս գար:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, թե Հայաստանում ապագայում ինչպխիսին կլինի ուժային բլոկը: Քաղաքագետը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի՝ անկախ Հայաստանում իշխանության եկած անձից, քանի որ կողմերն արդեն վաղուց դադարել են այս հարցը լուծել, եւ գործընթացն անցել է գործող ստատուս քվոյի պահպանման ու ամրապնդման փուլ:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44