Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 4-ին որպես պատվո հյուր մասնակցել է «Գինու օր /Vyno Dienos/ 2018» ցուցահանդեսի բացման արարողությանը և հանդես եկել բացման ելույթով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լիտվայում ՀՀ դեսպանությունից, բացման արարողությանը մասնակցել են նաև Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, գործարարներ։
Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին բացման խոսքով հանդես գալու հնարավորության համար, նշել է, որ Հայաստանը գինեգործության օրրաններից մեկն է, ինչի մասին են վկայում թե′ հնագիտությունը և թե′ Աստվածաշունչը։
«Ծննդոց գրքում նշվում է, որ Արարատից իջնելուց հետո Նոյ նահապետն առաջին քայլերից մեկով խաղողի ողկույզ է տնկել, այնուհետև գինի մշակել: Հնագիտական պեղումներն իրենց հերթին են հաստատում, որ ավելի քան 6000 տարի առաջ Հայաստանի տարածքում գինեգործությամբ են զբաղվել։ Մեր օրերում գինեգործությունը Հայաստանում վերելք է ապրում։ Հայկական գինու բնորոշիչ հատկությունները պայմանավորված են ոչ միայն դարեր շարունակ այդ մշակությի առկայությամբ, այլ նաև աշխարհագրական տեղանքով, ինչը ֆրանսիացիներն անվանում են terroir: Ի հավելումն, հայկական սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գինեգործության զարգացման գործում մեծ նշանակություն է ունենում այս բնագավառում նաև միջազգային փորձը Հայաստանում ներդնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանն իր խոսքում։
Դեսպանը հյուրերի ուշադրությանն է հրավիրել հայկական գինիների ներկրող Գադարա ընկերության գործունեությանը և հրավիրել բոլորին հայկական տաղավար։ Դեսպանը նշել է, որ Գադարան իր շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում այսօր արդեն հայկական գինիների մոտ 100 տեսականի է ներկրում Լիտվա, այդ թվում՝ Կարաս, Կատարո, Զորա, Ոսկեվազ, Արենի, Արմենիա, Արմաս գինիների տեսականիները։
«Լիտվերեն karas բառը նշանակում է պատերազմ, մինչդեռ հայերեն այն կավե անոթն է, որի մեջ պահվում է գինին։ Այդ անվանումով և հայկական մյուս գինիները համտեսելով վստահաբար կառաջանան խաղաղասեր զգացողություններ և զգացաղություններ։ Զորա գինու արտադրողներն ասում են, որ իրենց յուրաքանչյուր շշի մեջ 6000-ամյա պատմություն կա։ Այնպես որ, բոլորիդ հիմա հրավիրում եմ հայկական տաղավար, քանի որ ավելի լավ է մեկ անգամ փորձել, քան բազմաթիվ անգամ դրա մասին խոսել»,- եզրափակել է դեսպանը։
Այնուհետև դեսպան Մկրտչյանը Գադարա ընկերության նախագահ, լիտվահայ գործարար Գառնիկ Ղազարյանի հետ միասին հայկական տաղավարում ներկայացրել են հայկական գինին:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03