Հայաստանի տարբեր քաղաքներում բազմամարդ ակցիաներն առիթ են դարձել, որ BBC-ն անդրադառնա Հարավային Կովկասում գտնվող հետխորհրդային երկրին: Միջազգային լրատվամիջոցը նշել է 6 բան, որոնք գուցե անհայտ էին շատերի համար:.jpg)
1. Ավելի մեծ թվով հայեր ապրում են Հայաստանից դուրս, քան Հայաստանում
Երկրի բնակչությունը մոտ 3 մլն է, սակայն միլիոնավոր մարդիկ ապրում են արտասահմանում: Հայկական մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Շատ հայ միգրանտներ մեկնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է ու շատերը խոսում են ռուսերեն:.jpg)
2. Արարատ լեռը ազգային խորհրդանիշ է, չնայած այն գտնվում է Թուրքիայի տարածքում:
Ձյունագագաթ լեռան բարձրությունը 5 165 մ է, այն կոչվում է Բիբլիական, քանի որ Նոյան Տապանը հանգրվանել է այս լեռան վրա:.jpg)
3. Այն Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն է
Հայաստանը 4-րդ դարում՝ 301 թվականին ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն, և եկեղեցին ինքնավար է աշխարհի այլ քրիստոնեական եկեղեցիներից.jpg)
4. Շախմատ սովորելը պարտադիր է
2011 թվականից սկսած Հայաստանում 6-8 տարեկան երեխաները դպրոցում պարտադիր կերպով շախմատի դասեր են անցնում: Երկիրն ունի բազմաթիվ գրոսմայստերներ ու այժմ դպրոցներում կա վերապատրաստված 3 հազար մասնագետ:.jpg)
5. Հպարտ է իր բրենդով
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային առաջնորդ Ստալինը Չերչիլին որպես նվեր հայկական կոնյակ է ուղարկում, իսկ 2013-ին Պուտինը Դեյվիդ Քեմերունին է նվիրում:.jpg)
6. Շատ հայտնիներ ունեն հայկական արմատներ
Այդ թվում են ֆրանսիացի երաժիշտ Շարլ Ազնավուրը, երգչուհի Շերը, Գարի Կասպարովը, Քիմ Քարդաշյանը:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55