«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ–հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:
ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ և այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9–րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս…»:
Առհասարակ, գրեթե առանց բացառության, բոլոր ՀՀԿ–ականների մայիսի 1–ի ելույթները ասես Սերժ Սարգսյանին «սապոնվելու» համար էին, ոչ թե Նիկոլին նեղը գցելու:
Մի հարցնող լինի, թե ինքը՝ Կորյունը, ինչքանո՞վ է տեղյակ երկրի զինված ուժերի «խոհանոցին»: Կոչումով լեյտենանտը քանի՞ անգամ է որպես հանձնաժողովի անդամ իր մոտ կանչել Ազգային անվտանգության ծառայության պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին ու զեկույց պահանջել, որ այդպես «մեծ–մեծ բրդում է»: Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ և նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» և Պապից ավելի կաթոլիկ չերևալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45