Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ Հայաստանի տնտեսության հիմնախնդիրները քաղաքական և ինստիտուցիոնալ հարթության վրա են. «Դա բիզնեսի և սեփականության սերտաճումն է, մենաշնորհները, բոլոր ոլորտների մոնոպոլիզացիան, պետական պարտքի կուտակումը և դրա թերևս արդեն կրիտիկական վիճակը, աղքատության բարձր մակարդակը, տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը և այլն։ Սրանք առաջնահերթ պրոբլեմներ են, որոնք, սակայն, կարճ ժամկետներում լուծելը շատ բարդ է», – «Առաջին լրատվական» – ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ նկատեց նաև, որ այս խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական լայն աջակցություն ունեցող կառավարությունը։
Ըստ Ատոմ Մարգարյանի` շատ կարևոր է նաև արտաքին լեգիտիմությունը` և ներդրողների մոտ և միջազգային դոնորների մոտ, որոնք տարբեր հետաքրքրություններ ունեն մեր տարածաշրջանում։ «Ներքաղաքական այս պրոցեսները դրական իմաստով որոշակի ազդակներ են հաղորդել և զգալի չափով բարձրացրել են մեր իմիջը։ Եթե իրավիճակի հանգուցալուծումն ընթանա սահմանադրական նորմերի և օրենքների շրջանակներում, ապա կարծում եմ, որ այս ամենը ներդրումների համար շատ լուրջ խթան կհանդիսանա», – նշեց Մարգարյանը։
Վերջինիս խոսքերով` ձևավորվելիք նոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանում այլևս ավարտված է կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը և պետք է անցում կատարել կապիտալի կուտակման բնական փուլ, զարգացման փուլ, որի հնարավորությունները Հայաստանն ունի. «Կապիտալի կուտակման նախասկզբնական փուլն այն է, որ այս կամ այն անձն իր կարողությունը դիզել է անօրինական ճանապարհով, հարկեր չվճարելով, բռնության մեթոդներով, այսինքն խլել է ուրիշի ունեցվածքը, սեփականությունը, յուրացրել է պետական միջոցները, ատկատների համակարգից է օգտվել, հանքարդյունաբերության արտադրանքը հանել և օֆշորների միջոցով վաճառել է և այլն. պետք է փակել այս փուլը ու անցնել նոր փուլի ` կապիտալի կուտակման բնական փուլի և քաղաքական այս շրջադարձը, որին այսօր աջակցում է նաև մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը` հիմք կտա փոխելու մեր տնտեսության պարադիգման», – շեշտեց մեր զրուցակիցը։
Մանրամասները` տեսանյութում։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22