«Ընդդիմությունը հերքում է, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չսկսվի, որը կարող է անդրադառնալ շարժման հետագա գործողությունների հաջողության վրա, քանի որ իշխանությունների վրա ճնշումը գալիս է փողոցից: Եթե մարդիկ խուսափեն դուրս գալ փողոց, ամեն բան կխափանվի: Սակայն առաջինը անգամը չէ, երբ Հայաստանում ներքաղաքական անկայունությունները համընկել են շփման գծում իրավիճակի սրման հետ»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումների և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին:
Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում այս ամենում որևէ արտառոց բան չկա, անկայունության համար այստեղ մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ, իսկ ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը կայծ անվանելը չափազանց մեղմ կհնչի:
«Իսկ Բաքուն հետևում է Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ, թե երբ ավելի հեշտ և հնարավոր կլինի ԼՂ հակամարտության ուժային լուծումը: Բնականաբար, երբ նկատվում է բարենպաստ իրավիճակ ադրբեջանական ծրագրերի իրագործման համար, Ադրբեջանը սկսում է պատրաստվել: Ադրբեջանի համար պատճառ է ոչ միայն անկայունությունն աշխարհում, այլև Հայաստանում ներքին անկայունությունը, իշխանության թուլությունը, անցումային փուլերը, իշխանության տապալումը: Նման հանգամանքների առկայության պարագայում Ադրբեջանը կարող է նախաձեռնել ռազմական գործողություններ շփման գծում, ինչպիսին 2016 թվականի ապրիլի փորձն էր»,- ասել է նա»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
18:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44