Շարունակվում է «Առողջ աչքեր» կատարակտի վիրահատությունների անվճար ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ իրականացվել է կատարակտի 617 վիրահատություն։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դրանցից 140-ը կատարվել է փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: 2017թ. սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում:
Ծրագրի նպատակը կուրությունը կանխարգելող այդ վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ներառված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող խմբերում։ Միաժամանակ, ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։
Ծրագրի շրջանակում վիրահատված 617 քաղաքացու 39%-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչև 30.00 միավոր ունեցող անձինք, 28%-ը` ուսուցիչներ, 15%-ը` բժիշկներ, 10%-ը` դասախոսներ, 8%-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Մինչև ծրագրի ավարտը Երևանի և մարզերի նշված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակում կվիրահատվի սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի։
ԱՆ-ից հիշեցնում են. «Ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0 միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,
Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,
Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,
«Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում, կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց։
Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարելի է ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն)»:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33