Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ անդրադարձել է կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելու պարտադրանքի խնդրին: ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց Դաշնակցությունն ունի իր ավանդույթը, և այդ կուսակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ:
«Այսինքն, Սահմանադրությունը` սահմանադրություն, բայց իրենց համար դա որևէ նշանակություն չունի, քանի որ սա Դաշնակցությունն է, որն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ սեփական ավանդույթով և կանոնադրությամբ: Մի խոսքով, Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում:
Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով: Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման»,- ilur.am-ում տպագրված հոդվածում նշել է Տեր-Պետրոսյանը:
ՀՀ առաջին նախագահը դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի հորդորեն հրաժարական ներկայացրած պատգամավորներին ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Նրա գնահատմամբ` եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: «Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին և առավելապես պետք է շահագրգռված լինեն նաև ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակում է Լևոն Տեր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ-ն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին պարտադրել է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ վերջինս չէր մասնակցել մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանն այն դեպքում, երբ ՀՅԴ-ն կողմ քվեարկելու որոշում ուներ: Աղվան Վարդանյանը հրաժարվել է մանդատից, ինչից հետո նրան հեռացրել են նաև կուսակցությունից: Մինչ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկումը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03