Թիվ 11 դպրոցում տնօրենի հրաժարականի պահանջի ակցիան եկել է աշակերտներից ու նրանց ծնողներից, ոչ թե թիրախավորված է եղել Դանիել Իոաննիսյանի ու Նիկոլ Փաշինյանի համախոհների կողմից:
Եվ այնպես չէ, որ ընկել ենք մեր ցուցակի բոլոր 114 դպրոցների տնօրենների հետևից: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե թիվ 11-ից հետո այլ դպրոցներ գնալո՞ւ են տնօրենների հրաժարականների պահանջով:
«Իրենք բողոքեցին, և մենք գնացինք իրենց աջակցելու, այսինքն՝ մենք չէինք թիրախավորել: Դրա համար ես չեմ կարող ասել՝ ուրիշ տեղեր բողոքներ կլինեն, և ինչով այն կավարտվի: Ես, իհարկե, վենդետայով չեմ զբաղվելու և ասեմ, որ այս դպրոց ես գնացի, երբ այնտեղ ցույցը սկսվել էր և ճանապարհին նոր իմացա, որ այդ դպրոցի տնօրենը մեր ցուցակի 114 տնօրեններից մեկն է: Ու քանի որ իմացա, հավաքվածներին այդ մասին տեղյակ պահեցի, բայց այնպես չէ, որ ընկել ենք այդ 114 դպրոցների տնօրենների հետևից: Եվ ասեմ, որ նրանք 114 չէին, իրականում նման տնօրենների թիվը շատ ավելի շատ էր: Հիմա չենք ընկնելու բոլոր տնօրենների հետևից, այդ տնօրեններին կամ նրանց միջի բարեխիղճներին պետք է հնարավորություն տալ նոր պայմաններում գործելու»:
Հիշեցնենք, որ 2017 –ի խորհրդարանական ընտրություններից առաջ Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր 114 դպրոցների տնօրենների՝ ընտրական պրոցեսին ակտիվ միջամտության մասին վկայող ձայնագրություններ:
Նշենք, որ սոցիալական ցանցերում կամ մասնավոր զրույցներում արդեն իսկ հնչում է քննադատություն, թե ինչու չգնալ քրեաիրավական ճանապարհով՝ դատի տալ, դատախազություն դիմել:
Ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Թիվ 11 դպրոցի մասով իրավական գործընթաց սկսվելու է, ես երեկ հանդիպել եմ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և իրենք տեղեկացրին, որ Դատախազության, Քննչական կոմիտեի հետ արդեն աշխատում են: Երեկ դպրոցում տեղի ունեցող խոսակցությունը ես իրականում ամփոփեցի՝ ասելով, որ լրագրողների հարցերին չէ, որ պետք է տնօրենը պատասխանի, այլ պետք է պատասխանի քննիչների հարցին: Սա, իրոք, իրավական գործընթաց պետք է լինի և իրավական գնահատականներ պետք է տրվեն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ են ձեռնարկում դպրոցները և բուհերը ապակուսակցականացնելու իրենց խոստումն իրականացնելու համար, ապա ակտիվիստը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրից արդեն կլինի գործադիր իշխանության գլխին և այդ ուղղությամբ կգործի և խոստումները կկատարի:
«Դա ինքը պետք է անի, մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, ինչպես պահանջում էինք նախկին իշխանություններից, պահանջելու ենք նաև նոր իշխանությունից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք նաև, որ այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողները պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44