Ֆրանսիայի կառավարությունը մտադիր չէ ստանձնել ճգնաժամ ապրող Air France ավիաընկերության պարտքերը վճարելու պարտավորությունը, համարելով, որ ֆիրմայի վերակազմակերպումը դրա ղեկավարության պարտականությունն է։ Այս մասին կիրակի հայտնել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը՝ մեկնաբանելով Air France-ի ղեկավարի հրաժարականը՝ ընկերության աշխատողների շարունակվող գործադուլների ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պետությունը նրա համար չէ, որ մաքրի պարտքերը, օգնության հասնի ընկերություններին, որոնք անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում մրցունակ լինելու համար»,- ասել է նա BFMTV հեռուստաալիքի եթերում։
Ընդ որում Լե Մերը շեշտել է, որ իր կարծիքով Air France-ի ղեկավարությունը գտել էր ընկերությանը ճգնաժամից հանելու ճիշտ ուղին, սակայն այդ ծրագրերի իրականացմանը խանգարել է տնօրենների խորհրդի ու աշխատողների միջեւ կոնֆլիկտը, որը ծագել էր, երբ աշխատողները պահանջում էին դեռ վեց ամիս առաջ սառեցված աշխատավարձերի ինդեքսավորում։ «Ընկերությունը ճիշտ ուղով էր շարժվում։ Ես դիմում եմ բոլորին՝ տեխնիկական աշխատողներին, ցամաքային ծառայությունների աշխատակիցներին, օդաչուներին, որոնք պահանջում են աշխատավարձերի չարդարացված բարձրացում՝ դրսեւորեք պատասխանատվություն, չէ՞ որ խոսքը հիմա Air France-ի գոյության մասին է»,- նշել է նախարարը։
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Air France-ի ղեկավար Մարկ Ժանեյակը հրաժարական է տալիս, քանի որ չի կարողանում պայմանավորվել արհմիությունների հետ անձնակազմի աշխատավարձերի հարցի շուրջ։
Բրյունո Լե Մերը շեշտել է, որ նոր ղեկավարի գլխավոր խնդիրն է լինելու արհմիությունների հետ փոխզիջում գտնելը։ «Ապագա գլխավոր տնօրենի գործողությունների ծրագիրը պարզ է՝ վերականգնել աշխատողների հետ երկխոսությունը, ինչը բացարձակ առաջնայնություն է, իսկ մրցունակության վերականգնումը երկրորդ նպատակն է»,- ասել է նախարարը։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03