Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի քաղաքներում հազարավոր մարդիկ են ցույցի դուրս եկել՝ մարիխուանան ամբողջովին օրինականացնելու պահանջով։
«Հանուն մարիխուանայի գլոբալ շքերթի» շրջանակներում ակցիայի մասնակիցները՝ «Առողջություն՝ քրեական պատասխանատվության փոխարեն» պաստառներով են եղել։
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին Գերմանիայում թույլ տվեցին օգտագործել հաշիշը որպես դեղամիջոց։ 2019 թվականից դեղամիջոցները նախատեսվում է արտադրել ոչ միայն ներմուծված հաշիշից, այլ նաև Գերմանիայի տարածքում աճեցված կանեփից։