Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ շուտով կվերադառնա Վրաստան և «ֆեոդալների վերջը կտա»։ Այդ մասին քաղաքական գործիչն ասել է տեսաուղերձում, որը հրապարակվել է գործչի ֆեյսբուքյան էջում։
Տեսաուղերձը Սաակաշվիլին ձայնագրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում «Ասլան Աբաշիձեի ռեժիմի տապալման 14-ամյակի կապակցությամբ»։ Տեսանյութում նա կանգնած է Ամստերդամի փողոցներից մեկում՝ հեծանիվի մոտ։
«Իհարկե, ես ուրախ կլինեի շնորհավորել ձեզ՝ աջարացիներ և Վրաստանի բոլոր քաղաքացիներ, ոչ թե Ամստերդամի փողոցներից, այլ հենց Բաթումում, սակայն ոչինչ, դեռ դրա ժամանակը կգա»,- ասել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ մոտ ապագայում կվերադառնա Վրաստան, որպեսզի «ֆեոդալների վերջը տա», որոնք, ըստ նրա, կառավարում են Աջարիան։
«Ես մեծ պլաններ ունեմ։ Ես անպայման շուտով կգամ»,- ասել է նա։
2004 թվականին Սաակաշվիլին հայտարարել էր, որ «Աբաշիջեի կլանը հանցագործների, մարդասպանների և թմրանյութերի առաքիչների հանցախումբ է», ինչից հետո՝ մայիսին, Աջարիայում մտցվեց ուղղակի նախագահական կառավարում։ Ինքնավար հանրապետության սահմաններին մոտեցվեց վրացական հատուկ նշանակության ջոկատը, իսկ մյուս կողմից դիմակայում էին Աջարիայի ՆԳՆ ուժերը։ Լայնածավալ զինված ընդհարումից հնարավոր եղավ խուսափել Ռուսաստանի և Վրաստանի բանակցությունների արդյունքում։ 2004 թվականի մայիսի 5-ին Աբաշիձեն հրաժարական տվեց:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03