Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է քրեակատարողական ոլորտում 2017-2018 թվականներին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
1. Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի և ՀՀ Մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են գրքերով: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները գրքերով համալրելու գործընթացը ներկայում շարունակվում է:
2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Մաստեր Սերվիս» ընկերության հետ ձեռք է բերվել համաձայնություն քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման փորձնական ծրագիր մինչև 100 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում: Նկատի ունենալով, որ կազմակերպության արտադրամասը ներկայում տեղակայված է Ջերմուկ քաղաքում՝ փորձարկումն իրականացվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:
3. ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
4. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ.
5. Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում առաջնային առողջապահական ծառայությունների համար լրացուցիչ բժշկական սարքավո¬րումների ձեռքբերման համար կարիքները գնահատվել են, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակները և քանակակազմը կազմվել է, հայտարարվել է մրցույթ:
6. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով:
Քրեակատարողական ոլորտում իրականացված աշխատանքների ամբողջական հաշվետվությունը այստեղ:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33