Լրագրողների հետ զրույցում Միջազգային հումանիտար զարգացման հկ-ի նախագահ Արման Ղուկասյանը ասաց, որ մայիսի 7-ին ժամը 13:00-ին, իրենք Հաղթանակի զբոսայգում կիրականացնեն շաբաթօրյակ:
«Հաղթանակ» զբոսայգում այսօր ժամը 13:00-ին մաքրություն կիրականացնենք և կներկենք որոշ հատվածներ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ հայ ազգը մեծ ավանդ է ներդրել, 600.000 հայ է մասնակցել պատերազմին, 300 հազար կորուստ է ունեցել: Մենք այս ամենը կազմակերպում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու համար»,- ընդգծեց Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այս և նմանատիպ այլ միջոցառումներով փորձելու են իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենական պատերազմի հայ նահատակներին:
«600.000 հայ է մասնակցել հայրենական պատերազմին՝ բնակչության 20-23 տոկոսը, 100 հազար մարդ Սփյուռքից է միացել հայկական ջոկատներին: Ընդհանուր առմամբ հայ ազգը շատ հերոսներ է ունեցել՝ 106 հերոս, և մոտ 300 000 կորուստ է եղել: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանը տվել է 89 հերոս, Ադրբեջանը՝43:
Մեր հարևան երկրների համեմատ Հայաստանն ավելի շատ մարշալներ է ունեցել: Հայ ժողովրդի ավանդը հայրենական պատերազմում հաղթանակում մեծ է»,- ասաց նա:
Արման Ղուկասյանը կարծում է, որ երիտասարդ սերունդը պարտավոր է հիշել Հայրենական մեծ պատերազմը և հերոսներին:
Հումանիտար զարգացման միջազգային կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ Հայրենական պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմաճակատում են պայքարել հայերը, այլև տեղում առաջնագիծ գնացածներին փոխարինել են կանայք և ծերերը, քանի որ շարունակվում էր տանկերի համար տարբեր դետալների, փամփուշտների արտադրությունը: Նա շեշտեց՝ հայերը Հայրենական պատերազմի բոլոր թեժ կետերի մարտերին են մասնակցել:
«Երիտասարդ սերունդը պետք է գնահատի այդ հաղթանակը, քանի որ պետք է գիտակցել, որ եթե 45 թվին մեր պապերի օգնությամբ չհաղթահարվեր ֆաշիզմը, չի բացառվում, որ մենք չունենայինք արցախյան հերոսամարտը: Որոշ երկրներում այս հաղթանակի իմաստն ու գաղափարը փորձում են խեղաթյուրել, ինչը չի կարելի թույլ տալ»,- ընդգծեց Ծովինար Կոստանյանը:
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանայինհամագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կենտրոնը յուրաքանչյուր տարի անցկացնում է տարբեր միջոցառումներ, և իրենք կարևորում են հենց այն հանգամանքը, որ երիտասարդներ են մասնակցում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում: «Մայիսի 1-9-ն անցկացվելու է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակում մարդկանց ամեն օր տարբեր ժամերի բաժանվելու են ժապավեններ` Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնում: Մայիսի Սիրահարների այգում կայանալու է տոնական համերգ` երիտասարդական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների և պատերազմի վետերանների մասնակցությամբ 9-ին:
Ժամը 13:00-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ շաբաթօրյակը: Մասնակիցների թվում էին տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր բուհերի ուսանողներ:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33