Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնց մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:
«Հնարավորին խստացրեք վերահսկողությունն ու խստորեն հետևեք, որ որևէ մեկը չփորձի օգտվել ինչ-ինչ հանգամանքներից ու դիմի ապօրինության: Մենք անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել ենք, որ այս ոլորտում գործընթացներն առավելագույնս պարզեցված լինեն: Ըստ այդմ ուղղակի անընդունելի է ապօրինաշինության ցանկացած փորձ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ում արդեն իսկ ընթանում են դրանց տեղադրման աշխատանքները: Հանձնարարվել է մասնավորի հետ համատեղ շարունակել ու հնարավորին շուտ ավարտել այդ աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման և Էրեբունի վարչական շրջանում Երևանի հիմնադրման 2800-ամյակի այգու հիմնման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր մուտքերի և տանիքների նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, աղբամանների ու նստարանների թարմացման, կամրջային կառույցների, հենապատերի, եզրաքարերի և սալիկապատ մայթերի վերանորոգման, ինչպես նաև թեքահարթակների կառուցման ու վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարան
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44