Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տուրիզմի բաժնի պետը զեկուցել է, որ, հաշվի առնելով «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման գործընթացը, այս տարի ծրագրի տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից:
Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված, զեկուցվել է, որ Նալբանդյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկ մեկնարկել են համապատասխան շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին կտեղադրվի առաջին կետը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ ապրիլի 18-ից մեկնարկել են մայրաքաղաքի հուշարձանների լվացման և դրանց շրջակայքում առկա QR կոդ-ցուցանակների գույքագրման աշխատանքները: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը զեկուցեց, որ 120 գույքագրված հուշարձաններից 37-ում առկա են համապատասխան ցուցանակներ, առաջիկայում, մասնավորի հետ համագործակցությամբ, մյուսները ևս կհամալրվեն նմանատիպ ցուցանակներով: Միաժամանակ, զեկուցվել է, որ վերագործարկվել է նախնական տարբերակով QR-կոդ-ցուցանակների հետ կապված https://monuments.yerevan.am/hy/ կայքը, որի վրա այցելուները կարող են գտնել հուշարձանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, Հաղթանակի զբոսայգում ավարտվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44